Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկում անձրեւաջուր է լցվում։ Այս մասին ահազանգում է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել.
«Ջրհեղեղ, Երեւան, Անդրանիկի 88: Բա ասում էիք՝ ծակ տանիքներից ելք կա: Բազմաբնակարան շենքում նավով ու ռետինե սապոգներով պիտի ելումուտ անենք»։











