Ես երբեք հակված չեմ եղել գերիների հետ կապված նախօրոք որեւէ տեղեկատվություն տրամադրել, որովհետեւ բոլոր շրջանառվող տեղեկատվությունները, այդ թվում պաշտոնական հայտարարությունները, մինչեւ գերիների վերադարձը կարող են վնասել այդ գործընթացին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով ապաշրջափակման շուրջ բանակցություններին, նա նշեց, որ դրական տեղաշարժ կա այդ հարցում. «Ես հուսով եմ, որ մենք որոշակի պայմանավորվծությունների կկարողանանք գալ»:

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ ԱԳ առաջին փոխնախրար է նշանակվում անձ, որը դիվանագիտական կորպուսից չէ, Ավինյանը պատասխանեց. «Իրականում ԱԳՆ-ում կարիք կա քաղաքական նշանակման եւ որոշակի կապ ստեղծելու դիվանագիտական կորպուսի եւ քաղաքական ղեկավարության միջեւ տարաձայնությունները, որ եղել են որոշ ծավալով, վերացնելու: Կարծում եմ, սա որոշակի առումով դրական նշանակում է»: