Հուլիսի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի ՍՊ ընկերություններից մեկի տարածքից գողություն են անում։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգով մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հանցագործությունը կատարելու պահին բռնեցին և բերման ենթարկեցին 43-ամյա մի տղամարդու։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց գողոնը։
Ոստիկանությունում պարզվեց, որ տղամարդը կատարել էր 8 նմանատիպ գողություններ ևս։
Հարուցվել է քրեական գործ։
43-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Քննությունը շարունակվում է։











