Մոլդովայի նախագահի խորհրդական Սերջիու Թոֆիլաթն ուղիղ եթերում ծեծել է ՆԳՆ նախկին ղեկավար Գենադի Կոսովանին: Վերջինս կորցրել է գիտակցությունը:
Ամեն ինչ սկսվել է լեզվակռվից:
Ինչպես գրում է «ԿՊ-Մոլդովա»-ն, Jurnal TV-ի ուղիղ եթերում ծեծկռտուք է տեղի ունեցել: Կոսովանը սկսել է վիրավորել իր կողքը նստած Թոֆիլաթին, ապա նրա վրա ջուր լցրել: Վերջինս անմիջապես արձագանքել է՝ մի քանի հարված հասցնելով Կոսովանին եւ նրան գետնին պառկեցնելով, ինչի հետեւանքով վերջինս կորցրել է գիտակցությունը:
Այդ գործողությունը կարող է որակվել որպես խուլիգանություն եւ դառնալ քրեական գործի համար հիմք:











