Արդեն մի քանի օր է՝ Ստեփանակերտի մի շարք թաղամասեր զրկված են ջրամատակարարումից:
Ինչպես Արցախի Հանրային հեռուստատեսությունն է հայտնում, խոսքը, մասնավորապես, 74 բազմաբնակարան շենքի և 4 թաղամասի մասին է:
Ջրամատակարարումների խափանման գլխավոր պատճառը, պատասխանատուների խոսքով, աննախադեպ շոգ եղանակն է և սպառման ծավալների աճը:
Պատկան մարմինները բնակչությանը կոչ են անում խնայողաբար օգտագործել ջրի սակավ պաշարները:
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում:











