Օգոստոսի 11-ին մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական հրաձգարանում անցկացվել են արդիականացված «Оса-АК» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ:
NEWS.am-ի տրամադրության տակ են հայտնվել «Ос»-ի թռիչքի կադրերը:
Փորձնական թռիչքների ընթացքում ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների եւ հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Բոլոր օդային թիրախները խոցվել են:











