Ազգային ժողովում ընդմիջմանը իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել։ Պատգամավորներն իրար հարվածում են անգամ նիստերի դահլիճ աթոռներով։

Դահլիճ են մտել նաեւ անվտանգության աշխատակիցները, որոնք փորձում են բաժանել պատգամավորներին։

Ծեծկռտուքի ընթացքում ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը գոռում էին՝ «Նիկոլ դավաճան»։