Դեմարկացիան եւ դելիմիտացիան շատ խնդիրներ կլուծի. դա հստակություն կմտցնի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների միջեւ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

Նրա խոսքով, եթե այս սահմաններն անցնեն խորհրդային քարտեզների համաձայն, ապա Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ կանցնեն Ադրբեջանին:

Նարեկ Ղահրամանյանի կարծիքով՝ խնդրի վերջնական լուծումն այլընտրանքային ճանապարհի կառուցումն է: «Ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել այդ ճանապարհից: Ուղղակի այդ հատվածները, որոնք վիճելի են, պետք է շրջանցող ճանապարհներ կառուցել: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, շինարարությունն ընթանում է: Այսինքն՝ իրենց կողմ մտնող հատվածները մենք շրջանցելու ենք, բայց ճանապարհից չենք հրաժարվելու»,- հավելեց պատգամավորը:

Ղահրամանյանի դիտարկմամբ՝ խնդիրն այն չէ, թե բանակցություններն ինչ ուղղությամբ են ընթանում, այլ այն, որ մենք պետք է մեր անելիքն իմանանք։ 

Մանրամասները՝ տեսանյութում։