Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության դիտակետում է հայտնվել վառելիքի մանրածախ առեւտրի ոլորտը: Խոսքը վերաբերում է մասնավորապես՝ բենզինի, հեղուկ գազի, սեղմված գազի, դիզելային վառելիքի մանրածախ առեւտրով զբաղվողների գործունեությանը:

Ըստ ՊԵԿ–ի՝ ոլորտը դեռեւս համարվում է ռիսկային՝ իրացման շրջանառությունների թերհայտարարագրման տեսանկյունից, որն իրականացվում է հիմնականում ՀԴՄ կտրոնների չտրամադրման եղանակով:

Վերջին 6 օրերի ընթացքում բենզալման եւ գազալցման կայաններում հարկային մարմնի ստուգման արդյունքում հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 65 դեպք։

Իսկ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից միայն վերջին 6 օրերի ընթացքում ձեռնարկված միջոցառումների շրջանակում հետազոտվել են 335 տրանսպորտային միջոցներ եւ դրանց ուղեկցող փաստաթղթեր: Արդյունքում արձանագրվել են այդ ընկերությունների կողմից առանց ուղեկցող փաստաթղթերի շուրջ 46 մլն դրամի վառելանյութի մատակարարման եւ տեղափոխության դեպքեր։ Ի դեպ, օպերատիվ-հետախուզական այդ միջոցառումները ձեռնարկվել են վառելանյութի շուկայի շուրջ 77 տոկոս մասնաբաժին ունեցող խոշոր ընկերություների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։