ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանին կոչ է արել առանց պայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին։
«Եթե հստակեցնենք, ապա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը ռազմագերիների ազատ արձակման մասին է։ ՌԴ նախագահը Ադրբեջանի նախագահի հետ իր շփումներում եւ այլ մակարդակներում կոչ է անում ազատ արձակել բոլորին առանց որեւէ պայմանի։ Դա հենց վստահության վերականգնման նշանակալից միջոցն է, որն այժմ պակասում է, եւ, իհարկե, կարեւոր մարդասիրական քայլ է։ Իհարկե, վերջնական որոշումը մեզնից կախված չէ։ Մենք աջակցել ենք Հայաստանի քայլին, որը փոխանցել է ականապատ դաշտերի քարտեզը։ Կարծում ենք, որ նման քայլերով հնարավոր է միասին ապրել մեկ հողի վրա եւ շնչել մեկ օդով։ Մենք ամեն կերպ նպաստում ենք դրան»,-ասել է Լավրովը։











