Ես կարող եմ հիմա ձեզ ցույց տալ, թե ինչ մեծ տեմպով է ընթանում խաղողի մթերումը որոշ գործարաններում. Նույնիսկ որոշ մթերողներ հայտարարել են անսահմանափակ մթերումների մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Օրինակ, Պռոշյանի կոնյակի գործրանը հայտարարել է, որ ինչքան բերեն, մենք կմթերենք: Ես կարծում եմ՝ կառավարությունը պետք է ձեռնպահ մնա գնի վերաբերյալ խոսակցություններից»,-ասաց նա:

Անդրադառնալով տուրիզմի ոլորտին, նախարարն ասաց. «Մինչեւ օգոստոսի վերջը Հայաստան է եկել 488 հազար տուրիստ, իսկ օգոստոսին 143 հազար: Դա նշանակում է, որ անցած տավա համեմատ ունենք 30 տոկոսի աճ: Ես ենթադրում եմ, որ մինչեւ տարեվերջ մենք մեկ մլն-ից ավելի տուրիստ կունենանք: Պլանավորված էր 1,2 մլն»: