Ես չեմ լսել ինչ-որ պաշտոնական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում զորքեր տեղակայելու մասին: Այդ մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ՀՀ ինքնիշխան տարածք Իրանի զորքերին տեղակայելու մասին հարցին հայ-ադրբեջանական սահմանին լայնամասշտապ զորավարժությունների ֆոնին:
«Այո, ես համացանցում տեսել եմ ինչ-որ ձայնագրություններ, սակայն պաշտոնական հայտարարություններ չկան: Ես շատ կասկածում եմ, որ ԻԻՀ ղեկավարությունը կարող էր անել այդպիսի հայտարարություն, դա պարզապես անհնար է: Այն, որ Իրանը մտահոգ է ստեղծված իրավիճակով, դա միանշանակ է: Եւ նրանք ունեն դրա իրավունքը, քանի որ Հայաստանը փոքրաթիվ երկրներից մեկն է, որը կապում է Իրանին արտաքին աշխարհի հետ: Եւ ԻԻՀ-ն շահագրգռված է, որ Հայաստանում լինի կայունություն, եւ որ Հայաստանում իշպեն ազգային ուժերը: Չեմ կարծում, որ բացի զորավարժություններից, այլ բան տեղի ունենա: Եւ զորավարժությունները նորմալ գործընթաց են»,-նշել է Սարգսյանը:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք արտաքին ուժերն այլեւս հետաքրքրված չեն Հայաստանի ուղղությամբ, Սարգսյանը նշել է, որ արտաքին ուժերը, որոնք Հայաստանին հայգեցրել են ներկայիս ծանր իրավիճակի, միաբեւեռ չեն եղել:
«Բնականաբար, ոչ, դրանք դեռեւս չեն ավարտել իրենց գործը: Ըստ իս, քանի որ այդ արտաքին ուժերը չեն եղել միաբեւեռ: Եւ այժմ դրանք մեծ ուշադրությամբ հետեւում են, թե նրանցից որ մեկին կխաբի կապիտուլյանտը: Հենց հասկանան, որ խաբում է նրանք, անմիջապես կդադարեն լինել մեր հակառակորդները»,-ասել է Սարգսյանը:











