Ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի փուլում կարեւոր են առաջին հերթին կարեւոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավերացված են, իրավազոր եւ որոնց հիման վրա կազմված են այդ նույն քարտեզները: Այս մասին հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Այնուամենայնիվ, այդ քարտեզները, նրա խոսքով, եւս պետք է ուսումնասիրվեն: Այնուհետեւ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը փոխվարչապետին հարցրեց` արդյո՞ք Հայաստանը, սահմանի սահմանազատման եւ սահմանագծման շրջանակներում Շուշիից, Հադրութից եւ Շահումյանի շրջանից օկուպացիոն զորքերի դուրսբերում կպահանջի Ադրբեջանից:
«Իրավական հիմքերի ամբողջական եւ համապարփակ ուսումնասիրությունից հետո պարզ կդառնա, թե որ քարտեզը, սխեմատիկ իմաստով, հիմք կդառնա գործընթացի կազմակերպման համար»,- ասաց Գրիգորյանը:
Ընդ որում, նա նշեց այն փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրման անհրաժեշտությունը, որոնք համաձայնեցվել են հակամարտության երկու կողմերի կողմից եւ որոնց հիման վրա կազմվել են քարտեզները:











