Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը մոտ օրերս կայցելի Հայաստան: Այս մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Մեկնաբանելով Իրան կատարած այցի արդյունքները եւ իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման արդյունքները՝ արտգործնախարարը նշեց, որ «Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով» միջանցքի նախագիծը շարունակում է քննարկվել իրանցի գործընկերների հետ:
«Միեւնույն ժամանակ, ընդլայնված տարածաշրջանի երկրները նույնպես հետաքրքրված են նման հնարավորություններով»,- ասաց Միրզոյանը:
Նախարարի խոսքով՝ այս հարցը կքննարկվի նաեւ Հնդկաստանի արտգործնախարարի հետ:











