ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից 35-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Գորիսի բժշկական կենտրոն» և «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները նվազեցնելու, պետական գույքի կառավարման կոմիտեին անշարժ գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության համայնքներին գույք նվիրաբերելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,

-              «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին եվ այլ հարցեր: