Հանցագործությունների կատարման պարագայում բնավ պարտադիր չէ, որ տուժող անձը դիմի. կատարվում է լրատվամիջոցների, այլ աղբյուրների վերլուծություն, եւ եթե հանդես են գալիս հանցագործության առերեւույթ հանգամանքներ, դեպքեր, դրանցով նախապատրաստվում են նյութեր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով պաշտոնյաների վիրավորանքը քրեականացնող օրենքի կիրառմանը:
Հարցին, թե ինչպե/ս են որոշվում առաջնահերթությունները, քանի որ ողջ համացանցը լցված է միմյանց հասցեին վիրավորանքներով, նա արձագանքեց. «Այստեղ առաջնահերթուոյուն չկա, մենք առաջնորդվում ենք Քրեական օրենգրքի հմապատասխան հոդվածի կառուցվածքով: Մենք ուսումնասիրում ենք բոլոր դեպքերը, բոլոր այն դեպքերով,ո րոտեղ առկա է առերեւույթ հանցագործության դեպք, դրանք ի հայտ են բերվում»:
Հարցին, թե հասարակ մահկանացուներ կամ ընդդիմադիր գործիչներ կա՞ն, որոնց վիրավորել են, եւ ոստիկանությունը այդ գործերով զբաղվում է, Ֆիդանյանը հստակ պատասխան չտվեց. «Չեմ կարող ասել՝ ինչ դեպքեր են առկա, բայց վստահեցնում եմ՝ տարբեր անձինք են»:











