Օրենքների ընդունումը ձեզնից է կախված, օրենքներ եք ընդունում, որ հնարավորություն ունենաք ծանոթանալ ամեն ինչին, բայց իմացեք, որ դուք գործ ունեք հատուկ ծառայությունների հետ, այնտեղ այնպիսի թղթեր կան, որ ինձ էլ չեն թողնում մոտենալ, ձեզ որտեղի՞ց թողնեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժոովի նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի ԱԱԾ-ի ծախսերին վերաբերող հատվածքի քննարկման ժամանակ նշեց ԱԱԾ տնօրենի տեղական Արամ Հակոբյանը:
Երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հստակեցրեց, որ խոսքը բյուջեի ծախսերի մասին է, նա արձագանքեց. «Բյուջեի մեջ էլ տողեր կան, որ նման հարցեր է առաջացնում»:
Այդ պահին ինչ-որ մեկը տեղից ինչ-որ բան ասաց, ինչին արձագանքեց արդեն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով. «Ընտրված ագենտներին մենք դեմ ենք: Ագենտներին շուտ ոչնչացրեք, պարոն Հակոբյան»:











