Սեպտեմբերի վերջին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մի տնից գողություն էին արել։ Հանցամիտը մոլորեցրել էր տանտիրոջը։ Բակում նրանից ջուր էր խնդրել, և մինչ տարեց տղամարդը ջուր կբերեր, մտնել էր տուն, ննջասենյակի մահճակալի տակից գողացել մոտ կես միլիոն դրամ, 200 եվրո ու հեռացել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տանտերը ոստիկանություն չէր դիմել, փորձել էր իր ուժերով գտնել բնակարանագողին։ Բայց՝ ապարդյուն։
Բնակարանային գողությունը բացահայտվեց ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների միջոցառումների շնորհիվ։
Հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզի Կոշ գյուղից, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվեց նույն գյուղի 55-ամյա մի բնակիչ։
Նա տվել է խոստովանական բացատրություն և վերադարձրել գողացած գումարի մի մասը։
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։











