Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի նկարը չկա իր աշխատասենյակում փակցված:
Հարցին, թե ինչու չկա, նա արձագանքեց. «Չի եղել դրա անհրաժեշտությունը: Մենք սահմանադրական մարմին ենք, իմ աշխատասենյակում որեւէ մեկի նկարը երբեւիցե չի եղել: Բայց մեծ խնդիրներ նկարների, դրոշների, գերբերի մեջ չեմ տեսնում»:











