Անշարժ գույքի շուկայում գործարքների քանակը սեպտեմբերին բոլոր ժամանակներին ռեկորդային բարձր մակարդակներից մեկում է եղել, ամենաբարձրը եղել է 2020-ին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը:

«Սա նշանակում է, որ այդ ոլորտում ունենք բավական բարձր ակտիվություն: Դա արտահայտում է նույն միտումը, որ հիփոթեքային պորտֆելը բավականին արագ աճում է:

Մենք միշտ ասում ենք, որ մեծ շոկերից հետո բանկային համակարգը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում վարկ տալուց: Հետեւաբար, եթե հանում ենք կառավարության ծրագիրը, որն ազդեցություն է ունենում հիփոթեքային վարկերի վրա, մնացած մասը ըստ էության, մի քիչ ավելի դրական է, քան սպասում էինք»,-ասաց նա: