Դեռեւս ոչինչ չեմ կարող ասել, անհետ կորած ծնողներն իրենց ակցիան են իրականացնում, մենք էլ եթե հնարավոր լինի, կփորձենք կազմակերպել հանդիպում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը՝ անդրադառնալով անհետ կորածների ծնողների բողոքի ակցիային, որոնք պահանջում են հանդիպում վարչապետի հետ:
«Ես դեռեւս չեմ հանդիպել վարչապետի հետ, կաշխատեմ քիչ անց նրա հետ հանդիպել»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին կառավարությանը հարակից՝ Տիգրան Մեծի պողոտան. Նրանք պահանջում են վարչապետը հանդիպի իրենց եւ եւ պատասխան տա իրենց հարցերին: Ոստիկանները հրելով նրանց դուրս բերեցին փողոցից եւ բացեցին պողոտան:











