Մեր պահանջը վարչապետի հետ հանդիպումն է. ոստիկանությունը եկավ, բանակցեցինք, փոխոստիկանապետի հետ հանդիպում կլինի, ըստ դրա կտեսնենք, թե ոստիկանությունը կարո՞ղ է միջամտել, որ վարչապետի հետ հանդիպումը կազմակերպեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողի ծնողներից Գարիկ Մխիթարյանը:
Նշենք, որ քիչ առաջ անհետ կորած եւ զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմեց՝ փակելով Տիգրան Մեծի պողոտան:
«Դրա համար ճանապարհը այս պահին բացվեց: Հիմա մենք պահանջում ենք հանդիպում մինչեւ մեկ ամսվա ընթացքում: Չենք ասում՝ հենց այս պահին հանդիպենք: Ծնողների մի մասը պահանջում է, որ իրենց անհետ կորած որդիներին շուտ վերադարձնեն:
ՔԿ նոր պետի հետ ենք հանդիպել, ասել է, որ նոր խումբ է ձեւավորել, որը կզբաղվի այս պատերազմի դեպքերով»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա սպասում են, որ իրենց պատասխան տան, թե երբ կլինի հանդիպում վարչապետի հետ:











