Հոկտեբերի 25-ին Արտաշատի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Այգեզարդ գյուղի բնակիչ, հանրությանը մականուններով հայտնի հինգ տղամարդ դաշտում վիճաբանել են, որի ընթացքում արձակված կրակոցից նրանցից մեկը ոտքից վիրավորվել է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որին հետևել է բացատրական աշխատանք: Հոկտեմբերի 29-ին վիճաբանության մասնակիցներից երեքն ինքնակամ ներկայացել են բաժին: Ըստ նրանց` վիճաբանության ժամանակ քաշքշել են իրար, և նրանցից մեկի ձեռքին եղած որսորդական հրացանից կրակվել է:

Ապօրինի պահվող հրազենը առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Դեպքի հանգամանքները պարզվում են: