Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արթուր Միլիտոնյանը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական  աշխատանքների շնորհիվ, Կապանի ոստիկանների հետ համագործակցության արդյունքում, նոյեմբերի 4-ին, ժամը 22.30-ին  Արթուր Միլիտոնյանը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և տվել բացատրություն։