Ուզբեկստանում շարունակում է մոլեգնել ավազամրրիկը, որը տարածվել է երկրում նախօրեին, հաղորդում է Sputnik-Ուզբեկստանը:
Ուժգին քամիները, որոնք եկել են Ղազախստանից, բարձրացրել են հողի վերին շերտը: Դա էլ հանգեցրել է ավազամրրիկին:
Օդում փոշու եւ ավազի ամբողջությունը գերազանցել է նորման 30 անգամ, այժմ՝ 10 անգամ: Մի շարք շրջանների ճանապարհներին տեսանելիությունը կրճատվել է 500-1000 մետր, իսկ Տաշկենտում՝ առհասարակ մինչեւ 200 մետր:
Օդերեւութաբանների խոսքով՝ վերջին 150 տարվա ընթացքում այդպիսի տարերքն Ուզբեկստանում գրանցվել է առաջին անգամ:
Երկրի հիդրոմետում հայտարարել են, որ մինչեւ նոյեմբերի 12-ը հանրապետությունում անձրեւներ չեն սպասվում, ինչի հետեւանքով բարձր է հավանականությունը, որ փոշու ամպը դեռեւս չի հեռանա:
Առողջապահության նախարարությունում ավելի վաղ մի քանի խորհուրդ են հնչեցրել, որոնք կօգնեն մրրիկի ժամանակ պահպանել առողջությունը:
Նախ խոսքը վերաբերում է բժշկական դիմակներին, որոնք անհրաժեշտ է մշտապես կրել՝ փոխելով յուրաքանչյուր երկու ժամում մեկ անգամ:
Բացի այդ, քաղաքացիների որոշ խմբեր պետք է զերծ մնան փողոցում զբոսանքներից:











