Բռնատիրական Հայաստանում անարդարությունը, ցավոք սրտի, կրկին հաղթեց, ժողովուրդը, կարծես թե, արհամարված է իշխանության կողմից, չկա լեգիտիմ իշխանություն, որովհետեւ այ հիմա, իրոք, դատավորները վնգստում են, վերեւներից հրաման են կատարում իրենց ապօրինի որոշումներով: Այս մասին Գորիսում Առուշ Առուշանյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առուշանյանի աջակիցներից մեկը:

«Արդարությունը հիվանդանում է, բայց մի մահանում, մենք հույս ունենք մեր ուժերով, միահամուռ հաղթել: Փորձում ենք, անկախ ամեն ինչից, թուրքի ջրաղացին ջուր չլցնել, ժողովուրդը ցույց տվեց, որ Առուշանյանը, իրոք, հզոր է, իշխանությանը միասնականությունը հետաքրքիր չէ, նրանց պետք է պառակտել մարդկանց, սեւ ու սպիտակի մասին կարգախոսը իրականացրին: Տեսել են, որ միակամ ենք, ու որ մեզ համար մի գույն գոյություն ունի՝ եռագույնը, որը պետք է ծածանվի էս դիրքերում եւ Արցախում: Դեռ խոհեմ հայեր կան, որոնք միայն իրենց ստամոքսով չեն մտածում, պետք է Հայաստանի երբեմնի հզորությունը վերականգնեն Առուշի նմաններով, մարդ, որը նույնիսկ իր կյանքն է վտանգի տակ դրել, ո՞վ ասաց, որ ԱԹՍ-ն դիրքերում չէր կարող նրան ու տղաներին խոցել: Պետք է արդարություն լինի, մարդն ինքն իրեն պաշտպանված զգա, էսօր ՍԴ-ն ապօրինի որոշումներ է կայացնում, մինչեւ ե՞րբ»,- նշեց աջակիցը: