Ազատության հրապարակում, որտեղ շուտով մեկնարկելու է «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքը, ինչպես նաեւ՝ հարակից փողոցներում, ոստիկանական ուժեր են կենտրոնացված:

Հանրահավաքի եկած եւ Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին ոստիկանները պարբերաբար կոչ են անում դիմակներ կրել եւ հետեւել հակահամաճարակային կանոններին: