ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հեռացավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից: Քանի որ լրագրողներին թույլ չէին տվել բարձրանալ «Եռաբլուր» անհայտ մնաց, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը մենակ էր, թե կային այլ պաշտոնյաներ:
Միայն վարչապետի ավտոշարասյան հեռանալուց հետո լրագրողներին թույլ տվեցին բարձրանալ «Եռաբլուր» պանթեոն:
Նշենք, որ այստեղ բավական մեծ թվով ոստիկաններ էին բերվել, այդ թվում կարմիրբերետավորներ:
Նշենք, որ այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի ավարտի մեկ տարին: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարություն:











