Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի արեւելյան Բաթման նահանգում այցելել է տեղի հայտնի գրադարանը, որտեղ նրան քուրդ երիտասարդները երգ ու պարով են դիմավորել։

Թուրքական T24—ի փոխանցմամբ՝ Բաթմանի գրադարան այցելած Էրդողանը կազմակերպված ընդունելության ժամանակ լսել է քուրդ երիտասարդների կատարումները եւ ընթացքում ձայնակցել  «Քուրդիստանի վարդը Բաթմանն է» երգին։

«Քուրդիստան» բառն ունեցող երգը լսելն ու ձայնակցելը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, քանի որ մշտապես պաշտոնյաները խուսափում են «Քուրդիստան» բառից եւ շեշտում, որ Թուրքիայի տարածքում չկա Քուրդիստան։