Կառավարության շենքի մոտ ոստիկանները սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին, այդ թվում կանանց եւ տարեցներին: Որեւէ հիմնավորում ոստիկանների կողմից չներկայացվեց:
Մինչ այդ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, որի հետեւանքով հրմշտոց սկսվեց:
«Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Որևէ մեկը, կրկնում եմ պարոնայք ոստիկաններ, չի կարող արգելել մեր սահմանադրական իրավունքից օգտվելուն: Իրավունք չունեք պատգամավորի ազատ տեղաշարժը սահմանափակել, գնացեք սահմանադրություն կարդացեք»:
Ակցիայի մասնակիցներն սկսեցին վանկարկել «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» ՀԸ եթերում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կտեղադրի մաքսակետեր։











