Ասում են, որ կառավարության շենքում առավոտյան ժամը 10-ից գործում է ուժեղացված ռեժիմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության դիմաց հանրահավաքին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԱԺ պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել կառավարության շենք:
«Անդադար ուժեղացված ռեժիմով կառավարությունը չի կարող գործել. Վաղ թե ուշ դա հանվելու է, որից հետո կհասկանանք, թե մենք ինչ ենք անում:
Այսօր ԱԺ-ում հրատապ նիստ ենք նախաձեռնել. Հանձնաժողովներից մեկում: Այնտեղ էլ այդ հարցերը բարձրաձայնելու ենք: ԱՆկեղծ չգիտեմ՝ կառավարությունից ով է ներկայացված լինելու: Այս շենքում նստած մարդիկ թող իմանան, որ ամեն վայրկյան մենք կարող ենք գալ, պատասխանները պահանջել եւ ասել՝ ովքեր են նրանք»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» ՀԸ եթերում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կտեղադրի մաքսակետեր։
Այսօր առավոտյան ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել կառավարության շենքի մոտ:











