Այսօր մեզ ասում են՝ Սյունիքը մաս-մաս հանձնում են, եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձման բանաձևը․ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների և նախադպրոցական հիմնարկների։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք երեկոյի ժամանակ:
«100 երեխայից միայն 4-ն է հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզում․ սա է Սյունիքի մարզի հանձնելը, երբ Սյունիքում ՀՀ մինչև 100 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը բացարձակ առաջատար էր 2018 թվականի դրությամբ, այսինքն՝ մինչև 4, 5, 10, 15, 20 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը ՀՀ-ում եղել է բացարձակ առաջատար։ Այսօր կառավարությունում խոսում էինք այն մասին, որ Սյունիքի միայն մի համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսի մեջ ներգրավելու համար կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է անում։ Երևանն ու Գյումրին հանենք, Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ կառավարությունը մի համայնքում 9 մլրդ դրամի կրթական ծրագիր իրականացնի։
Մենք այդպես 9 մլրդ-ներով անցնելու ենք բոլոր համայքներով՝ իմանալով, որ, այո, անվտանգությունը այսօր մեր ամենախոցելի տեղն է»,- ասել է Փաշինյանը:











