Սիսիանի մոտ անցնող միջպետական ճանապարհին մի մեծ բեռնատար է փչացել... և վերջ, Հայաստանի հարավը պարալիզացվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը եւ տեսանյութ է հրապարակել:
«Երբ խոսում ենք Հայաստանի ճանապարհների և լոգիստիկ հանգույցների մասին, պետք է հաշվի առնել մի կարևորագույն հանգամանք. դա ալտերնատիվ ճանապարհների խիստ պակասությունն է, ինչն իր հերթին բերում է պետական անվտանգության լրջագույն խնդիրների։
Օրինակ, Սիսիանի մոտ անցնող միջպետական ճանապարհին մի մեծ բեռնատար է փչացել... և վերջ,, Հայաստանի հարավը պարալիզացվեց»,- գրել է նա։











