«Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոսը պատկանում է ՀՀ Կառավարությանը եւ հնարավոր է այդ մասնաբաժինը վերադարձվի ՀՀ քաղաքացուն: Այս մասին այսօր` նոյեմբերի 14-ին, Կապանում լչրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ կուսակցության Կապանի թեկնածու Դավիթ Դանիելյանը` պատախանելով այն հարցին, թե ինչու էր ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ այցելել կոմբինատ:

«Ես լինելով քաղաքական թիմի անդամ եւ լինելով ՔՊ-ից որպես ԱԺ պատգամավոր, նույնպես հետաքրքրված եմ ոկմբինատի ապագայի, կոմբինատի ծավալների ընդլայման եւ կոմնբինատի ներսում մեր հայրենակիցների շահերը պաշտպանելու գործում: Մենք կոմբինատում խոսել ենք, որ պետք է ընդլայնվի ծավալները, հնարավոր է նոր ատոմակայանի կառուցում եւ պղնձաձուլարանի ստեղծում, լսել ենք քաղաքացիների խնդիրները, պահանջները, առաջարկները եւ դրա արդյունքում  պետք է կայացնենք մի շարք որոշումներ, որի արդյունքում կոմբինատի շահագործումը ավելի շահավետ կլինի եւ սեփականատերերին եւ Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա:

Լրագրողի այն դիտարկմանը, թե կոմբինատում Կառավարության կողմից մասնաբաժին վերցնելը շատերը դիտարկում են որպես սեփականատերերից «բիզնեսի խլում», Դավիթ Դանիելյանը հակադարձեց` ասելով. « Մենք բիզնես խլող չենք, մենք բիզնեսները քաղաքացիներին վերադարձնող ենք: Ես բիզնեսներ չունեմ,իսկ մնացածի բիզնեսների մասով հարցերն ուղղեք իրենց»:

Անդրադառնալով Ճակատենի ճանապարհին ադրբեջանցիների գործողություններին Դանիելյանն ասաց, որ տեղյակ է, որ այնտեղ տնակ են տեղադրել եւ այլեւս ուրիշ գործողություներ չեն արել. «Ես կոչ եմ անում այս մասով բացառապես պաշտոնական տեղեկատվությանը: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այլընտրանքային ճանապարհներին շինարարություն է արվում` հաշվի առնելով նոր իրողությունները»:

Մանրամասները տեսանյութում: