Մենք պետք է հասնենք նրան, որ ազատվենք ներկայիս իշխանություններից: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ Սեւադա Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Սեւադան հայտնի դարձավ այն բանից հետո, երբ էշով եկել էր Երեւան Փաշինյանին Իջեւան տանելու համար: Ակցիայից հետո Սեւադային եւ էշին բերման էին ենթարկել:
«Նաև մեր տարածաշրջանի գիտակից խավին հիմնականում անվտանգության խնդիրն է անհանգստացնում: Մենք էլ խնդիրներ ունենք, անունը անկլավ են դրել ու ասում են՝ պետք է հանձնվի Ադրբեջանին: Այս խոշորացված համայնքի որոշ բնակավայրեր գնալու համար փորձը ցույց է տալիս, որ շուտով պետք է ադրբեջանական անցակետով անցնենք: Միշտ ասել են՝ նման բան չի կարող լինել, ու եղել է: Ռուսները 2-3 ամիս է՝ այստեղից չեն գնում, էդ տարածքները տալը խիստ վտանգ է ներկայացնում, կհայաթափվի այս տարածաշրջանը»,-ասաց նա:
Մանրամասները տեսանյութում:











