Աչաջուրում խնդիրները շատ են եւ այդքան էլ վստահ չեմ, որ ընտրությունները այդ խնդիրները կարող են լուծել: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ Տիգրան Դավթյանը:
«Փորձը ցույց է տալիս` որին ընտրում ենք մտածում են իրենց անձնական կարիքները հոգալու մասին, հասարակության մասին քիչ են մտածում: Ջրի խնդիր կա, աշխատատեղերի խնդիր կա, որ ժողովրդին կապեն իրենց երկրի հետ: Մի տարի է անցել պատերազմից,ինչ ենք արել, նորից պիտի պատերազմ լինի, որ մարդկանց հավաքեն, գնան պաշտպանեն»,-ասաց նա:
Աչաջուրի բնակիչն անդրադառնալով անկլավների խնդրին, ասաց, որ անհեռատես իշխանություններն են, որ անընդհատ զիջումների են գնում, թշնամին էլ օգտվելով իրավիճակից անընդհատ առաջ է գալիս:
«Մինչեւ էս ջահելները սովորեն, էս մնացածն էլ կտանք, հա ճիշտ է ջահելը լավ բան է, բայց փորձը շատ կարեւոր է: Սխալ կադրային քաղաքականություն է տարվում, անփորձին դնում են պաշտոնի, ինչ է իրենց թիմից լինի»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:











