Մանդատները վայր դնելու  հարցը մշտական օրակարգային հարց է, որովհետեւ մանդատ վերնել կամ դնելը յս իշխանության դեմ արդյունավետ պայքար տանելու եւ արդյունք ունենալու գլխավոր հարցն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Նա հայտարարեց, որ տեղերում հանրության հետ աշխատելը ընդդիմության համար անհրաժեշտություն է:

«Խոսել անվտանգության համակարգի, պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին այն պայմաններում, երբ մեկ տարվա ընթացքում չորս տարբեր պաշտպանության նախարարներ են  հիշատակվել, այս տեսանկյունից իրավիճակը բավականին անլրջանում է: Դեռ չեմ խոսում ԳՇ պետի, նրա տեղակալների, բանակային կորպուսի հրամանատարների փոփոխությունների մասին: Նաեւ Արցախի ՊԲ հրամանատար է փոխվում: Մենք մտել ենք կադրային շրջապտույտի մեջ, որից նույնիսկ դուրս գալու հեռանկարներն այս պահին տեսանելի չեն:

Այս պայմաններում խոսել երկրում տեղի ունեցող պաշտպանական համակարգերի լուրջ գործընթացների մասին, իմաստ չունի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ իշխանություններն ութ ամիս խոսում են Զինված ուժերի արդիականացման, նոր կոնցեպտի մասին, բայց իրականում դա գոյություն չունի, մինչդեռ հետպատերազմյան իրավիճակի առաջին քայլերից մեկը պետք է լիներ անվտանգության համակարգի վերականգնումը, վերաձևավորումը, մոդեռնիզացիան, ինչը տեղի չի ունեցել:

Հիշեցնելով վերջին ամսվա, վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ Արցախում սպանված երկու քաղաքացիական անձ, բանակին հասցված հարվածներ, հեղինակազրկում, ՀՀ սահմանների տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական անցակետեր, Ադրբեջանը սահմանի մեծ հատվածով վերադիրքավորումներ է իրականացնում և էականորեն բարելավում իր դիրքերը և այլն, ընդգծեց. «Այս ամենը ունի մեկ պատճառ՝ դա Նիկոլ Փաշինյանն է: Հայաստանում գործող ցանկացած առողջ ուժի, գիտակից մարդու համար այս խնդիրների լուծումը պետք է սկսել Փաշինյանի փոփոխությունից»: