Թող էդ ժամանակավոր պաշտոնակատարը ռադ ըլնի գյուղից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Բյուրական համայնքում բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց բնակիչներից մեկը:

Նշենք, որ օրերս Բյուրական համայնքի ղեկավար ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռադիկ Գեւորգյանը, ով այդ համայնքի բնակիչ չէ, նրան չեն ճանաչում: Ոստիկանների ուղեկցությամբ նա մտավ համայնքապետարանի շենք, իսկ դուրս գալու ժամանակ գյուղապետարանի մոտ հավաքվածները սկսեցին վանկարկել. «Ռադիկ, սիկ..ր.»:

Մի պահ իրավիճակը լարվեց, ոստիկանների եւ բնակիչների միջեւ հրմշտոց սկսվեց, սակայն քիչ անց հանդարտվեց: