Գերիների հարցով քննարկում կազմակերպելը եղել է ընդդիմության նախաձեռնությանը, և այդ հրատապ նիստի հնարավորությունը բացառապես ընդդիմադիր պատգամավորների ստորագրության հաշվին է տեղի ունենալու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա նշեց, որ հերթական անգամ ԱԺ մեծամասնության կողմից փոխվել են նիստի բովանդակությունը, ֆորմատը, հրավիրվող պաշտոնյաների ցանկը:
«Փաշինյանն այս անգամ էլ որոշել է, որ իրեն պետք չէ. ինչպես մի քանի ամիս առաջ ասել էր՝ 2 ամիս գերիները կսպասեն, երևի հիմա էլ մտածում է՝ գերիները կարող են հավերժ սպասել»,- նշեց պատգամավորը:
Նա ասաց, որ այդ մարդիկ էլի իրենց դատարկությունը, սնանկությունը, գործողությունների բացակայությունը քողարկելու համար քվեարկել և սահմանել են քննարկման դռնփակ ռեժիմ, ոչ պատշաճ պաշտոնյաների ներկայություն:
«Սրանից ի՞նչ ակնկալենք»,- հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավոր Ա. Մկրտչյանը:











