ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Խանջյան համայնքի վարչական տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային՝ մահվան ելքով պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ 2021թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Խանջյան համայնքի 22-ամյա բնակիչն իր կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Խանջյան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, որի հետևանքով  վարորդը տեղում մահացել է, իսկ դեպքի պահին ավտոմեքենայում գտնվող վերջինիս՝ 2008թ. ծնված եղբայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը շարունակվում է: