Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Զինված ուժերի ստորաբաժանումները ոչնչացնում նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած հակառակորդի զրահատեխնիկան։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ վիճակը ծայրահեղ լարված է։ Ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումների հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։











