Միայն գիտեմ այն, ինչ հրապարակվել է, որեւէ այլ տեղեկություն չունեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ վիճակ է սահմանին, արդյոք ԱԽ նիստ հրավիրվելու է, ինչու են միայն բանավոր դիմել Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին:

«Ուրեմն էդպես են գտել, որ էդպես է պետք: Համապատասխան մարդիկ գիտեն՝ ինչ են անում»,-ասաց նա:

ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նույնպես նշեց, որ դա կառավարության գործառույթներն են, ինքը տեղյակ չէ: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու էին երեկ ԱԺ-ում ՔՊ-ականները հակառուսական հայտարարություններ հնչեցնում, նա արձագանքեց. «Հակառուսական տրամադրություններ չէին, մարդիկ կարծիք էին հայտնում»:

ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը հարցին, թե ինչու է Հայաստանը միայն բանավոր դիմել Ռուսաստանին, արձագանքեց. «Էդքանը իշխանությունն էլ է հասկանում, էդպես է որոշել»: