Անձամբ ես դեմ եմ քվեարկելու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի մասին նախագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելուն։ Այս մասին դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը շահարկում է գերիների հարցը։ «Ես լսել եմ ընդդիմադիր պատգամավորների կարծիքը եւ ուզում եմ, որ մենք հաստատենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության համար ռազմագերիների հարցը բացառապես ներքաղաքական սպեկուլյացիաների հարց է»,- ընդգծեց Ջուլհակյանը։











