Սոչիում հանդիպումից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ ամեն կերպ համաձայնեցված է, թե ինչպես պետք է տեղի ունենա ապաշրջափակումը, որը պետք է փոխվարչապետները հրապարակեին, սակայն տեսանք, որ որեւէ բան չհրապարակվեց. Մամուլում եղան տեղեկություններ, որ Մհեր Գրիգորյանը՝ հասկանալով,ո ր ինչ-որ բան այն չէ, դուրս է եկել հանդիպումից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Հիմա պետք է հասկանալ, թե արդյոք նախկինում եղել են Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ, թե՞ նոր է առաջացել Ադրբեջանի այս ախորժակը: Ես կարծում եմ՝ Ալիեւը միջանցքի պահանջը հնչեցրել է: Ես կարծում եմ՝ սրա շուրջ բանակցություններ տեղի են ունեցել, ադրբեջանական կողմը իր հստակ դիրքորոշումները հայտնել է: Այլ բան է, որ Փաշինյանը, ենթադրաբար այնտեղ մի բան է ասում, գալիս Հայաստան մեկ այլ բան է ասում: Այսպիսով ստացվում է, որ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններն ի չիք են դառնում»,-ասաց Գրիգորյանը:
Նա նկատեց, որ Բրյուսելի հանդիպումը ավելի շատ միտված էր հումանիտար հարցերի լուծմանը, իսկ ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանագծման հարցերի համար այլ ձեւաչափ գորություն ունի՝ եռակողմ. «Փաշինյանի այս քաոտիկ քայլերը՝ Մոսկվա, Բրյուսել, եւ ինչ-որ տեղ այս մրցավազքը չի կարող Հայաստանի շահին դեմ լինի: Պետք է տարբեր կենտրոնների հետ աշխատանք լինի, բայց ոչ մեկը մոյսւի հաշվին: Օրինակ, երեկ Շառլ Միշելը հայտարարում է, որ պատրաստ է դելիմիտացիայի եւ դեմարկացիայի համար խորհրդատվական հարթակ տրամադրել: Սակայն Սոչիի հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկրների միջեւ պետք է ստեղծվի մեխանիզմ, ըստ էության, հանձնաժողով, եւ կարող են դիմել Ռուսաստանին միջնորդական ջանքերի համար: Եթե սրան գումարում ենք այն, որ Պուտինը հայտարարել է, որ մեզ ուրիշ կողմ պետք չէ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացնելու համար, հետեւաբար, պետք է հասկանալ՝ արդյոք այստեղ հակադրություն չկա»,-ասաց պատգամավորը:
Նա մտահոգությունհայտնեց, որ Բրյուսելում Ալիեւն ու Փաշինյանը առանձնազրույց են ունեցել. «Երկկողմ զրույցը կարող է նոր գաղտնի, բանավոր պայմանավորվածությունների հիքմ լինել, որոնք հետագայում կարող են լուրջ մարտահրավերներ իրենց մեջ պարունակել»,-ասաց նա:











