Այն, որ թշնամական երկիրը կօգտվեր մեր իշխանությունների բառապաշարից ու գործելաոճից, մենք դրա մասին բամիզցս  զգուշացրել ենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ ազատ արձակված գերիներին Հայաստանում կալանավորում են եւ իրենք դա հաշվի կառնեն:

«Շատ տգեղ ու վատ բան է տեղի ունեցել, երբ Ալիեւը մեր գերիներին արդեն փորձում է վախեցնել Փաշինյանի խոսքերով: Ըստ էության, ցույց է տալիս, որ եթե ինքը բաց թողնի գերիներին, այստեղ իրենց բռնելու ենք, խոշտանգենք: Ըստ էության, ցուցաբերվել է պետական անգործություն, որովհետեւ Սահմանադրության իմպերատիվ պահանջն է, որ հայաստանը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները պետք է պաշտպանի, անկախ որտեղ են, ինչ հանգամանքներում են գերեվարվել: Հայաստանը պետք է տեր կանգնի իր քաղաքացուն»,-ասաց նա: