Դեռ 2002 թվականին ես խոստացա ելույթ չունենալ հանրահավաքների եւ ակցիաների ժամանակ` բացառությամբ այն դեպքերի, երբ վտանգի տակ է Ղարաբաղը։ Ցավոք, մենք չկարողացանք ապահովել Ղարաբաղի անվտանգությունը։ Այս մասին դեկտեմբերի 17-ին Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նա ընդգծեց, որ բազմիցս ներողություն է խնդրել Ղարաբաղի բնակիչներից` դավաճանության համար։
«Այո, մենք դավաճանեցինք նրանց, քանի որ չկարողացանք ձերբազատվել ներկայիս իշխանությունից, թեկուզ` անցյալ տարվա պատերազմի ժամանակ»,- ասաց իրավապաշտպանը։











