Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղից, ապօրինի հոգեմետ դեղեր պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նաիրիի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 20-ամյա մի բնակչի։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային փաթեթավորմամբ 3 սպիտակ դեղահաբ։
Ըստ բերման ենթարկված երիտասարդի՝ հայտնաբերվածը դիազեպամ հոգեներգործուն դեղամիջոց է։
Հանգամանքները պարզվում են։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:











