Այդ նրանք են, ովքեր ո՛չ քաղաքականությունից են հասկանում, և ո՛չ էլ գործարար միջավայրի բարելավումից։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ համագումարից հետո ասել է ՀՀԿ նածագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին:
«Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունների հաջողության մասին խոսելը ավելորդ է։ Հենց դրա համար էլ ոչրէ ժամանակ չեմ խլել պատվիրակներից։ Ինչ վերաբերում է 2009-2010 թվականների իրադարձություններին, ապա կարծում եմ՝ շատ սեղմ և մասնագիտորեն այդ իրադարձությունը վերլուծել է նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը ընդամենը 1-2 օր առաջ, դրա համար այդ մասին էլ խոսելը ճիշտ չեմ համարել խոսել։ Եվ ընդհանրապես, եթե նկատել եք, ես մեր ձեռքբերումների մասին չեմ խոսել, որովհետև դրանք անցյալում են։ Այսօր պետք է խոսենք մեր խնդիրների, անելիքների մասին, ինչն էլ մենք արեցինք։
Այդ նրանք են, ովքեր ո՛չ քաղաքականությունից են հասկանում, և ո՛չ էլ գործարար միջավայրի բարելավումից։ Պատմություն իմանալու մասին ընդհանրապես խոսք չկա»,- ասել է նա։
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀԿ 17-րդ համագումարը, որի ժամանակ ՀՀԿ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը, ընտրվեցին նաեւ ԳՄ 17 անդամներ:











