Ես ուղղակի ցավում եմ, որ մենք հասանք այն օրերին, երբ ՀՀ ԱԺ նախագահի աթոռին կարող է նստած լինել մեկը, ով սեփական ինքնահաստատումը, անձի կարեւորությունը տեսնում է միջանցքներում իրեն «չեստ» տվող անցորդների, լրագրողների մեջ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ես տեսնում եմ, թե ինչպես են իրենք իրենց ախրանիկներով շրջապատել եւ փաստորեն հաճույք են ստանում ԱԺ շենքում 100-ավոր զինվորական համազգեստով իրենց պաշտպանության եւ պահպանության համար ներկա անձանց մասով, եւ փաստորեն իրենք նաեւ լրագրողներից են այդ ակնկալիքները ունեցել: Ցավում եմ եւ հույս ունեմ, որ շատ շուտով կավարտվի այդ անձի նախագահությունը եւ մենք իրապս կունենանք ԱԺ նախագահ, որն իր գործունեությամբ եւ խորհրդարանական դիվանագիտությամբ կապացուցիր իր անձի կշիռը եւ ոչ էե լրագրողներին ոտքի կանգնեցնելով»,-ասաց նա:











