Հավելյալ բանակցային ֆրոնտի բացումը, ցավով պիտի արձանագրեմ, որ նշանակում է հավելյալ պարտություններ եւ կորուստներ մեր երկրի համար: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը ուղղված իշխանությունների քայլերին:
«Որովհետեւ իշխող խունտան չի հաջողել իրարից զատել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները, իսկ նմանօրինակ սերտաճումը այդ հարաբերությունների եռակողմ ֆորմատի վերածումը միմիայն վտանգ կարող է բերել Հայաստանի համար»,-ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, թե տեսնում է արդյոք խաղաղության դարաշրջանի բացման հնարավորություն, նա ասաց որ խաղաղության դարաշրջանի արդյունքները ինքը տեսնում է Արցախի եղբայրական գերեզմանոցում, Եռաբլուրում եւ ամեն առավոտ տեսնում է լուրերը կարդաիս, երբ զոհ ենք ունենում սահմանին:
Մանրամասները` տեսանյութում:











